ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

    ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

    15.02.2017| 17:06
    ՀՅԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակը և ռեյտինգային կարգով առաջադրվողների ցանկը: Համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, հաջորդում են Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կուրղինյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզան Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը:
  • Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները կկազմեն 7 մլն ԱՄՆ դոլար

    Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները կկազմեն 7 մլն ԱՄՆ դոլար

    15.02.2017| 16:38
    Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
  • Մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների 6-րդ փուլը

    Մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների 6-րդ փուլը

    15.02.2017| 16:36
    Փետրվարի 15-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը: Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
  • «Պատկերներ ցուցահանդեսից»

    «Պատկերներ ցուցահանդեսից»

    15.02.2017| 14:26
    Փետրվարի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Ելույթ կունենա «Աբգար Մուրադյան» դուետը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը՝ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը. Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պո­ղոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր):
  • Շառլ Ազնավուր. Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ՝ հայկական ծագմամբ ֆրանսիացիներ

    Շառլ Ազնավուր. Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ՝ հայկական ծագմամբ ֆրանսիացիներ

    15.02.2017| 14:22
    RFI միջազգային ֆրանսիական ռադիոկայանը հաղորդում է պատրաստել, թե Ֆրանսիայում բնակվող հայերը ում են ցանկանում տեսնել նախագահ:
  • ՀՀԿ-ի երկրորդ տասնյակը

    ՀՀԿ-ի երկրորդ տասնյակը

    15.02.2017| 14:20
    «Հրապարակը» գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը: Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը:
  • Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ

    Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ

    15.02.2017| 14:19
    Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ՝ Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
  • Արցախի օմբուդսմենը Եվրախորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի վայրագությունները

    Արցախի օմբուդսմենը Եվրախորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի վայրագությունները

    15.02.2017| 14:17
    Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կանոնավոր՝ փետրվարի 14-ին, Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ասուլիսի ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը: Ասուլիսին ներկա է եղել նաև Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:
  • Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում դատապարտվել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման

    Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում դատապարտվել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման

    15.02.2017| 14:13
    Թուրքական T24 կայքի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման։ T24 կայքի փոխանցմամբ՝ դատարանը Հասան Ջեմալին մեղադրել է 2016-ի հուլիսի 11-ի «Ֆեհման Հուսեյն» (քուրդ զինյալների առաջնորդներից) հրապարակման համար՝ շեշտելով, որ հոդվածում քուրդ զինյալը ներկայացվել է գլխավոր շտաբի պետ, իսկ քրդական զինված շարժումը դրական լույսի ներքո։
  • Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում

    Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում

    15.02.2017| 14:12
    «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում` ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է։